ՔՊ-ական նախկին պատգամավորը նշանակվել է Կոտայքի մարզպետ

29/10/2026 12:08

ՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ: Հոկտեմբերի 20-ին հայտնի էր դարձել, որ Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ: Այս մասին որոշվել էր ՔՊ Վարչության հերթական նիստում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը թողնում է պաշտոնը և աշխատանքը շարունակելու է գործադիրում։