Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

29/10/2026 12:14

Նիկոլ Փաշինյանն ազատել է Արթուր Ջավադյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից: «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Ջավադյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ: Ջավադյանը նախկինում զբաղեցրել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը։