Ծեծկռտուքից հետո շտապօգնություն է ժամանել ԱԺ
29/10/2026 12:18

ԱԺ դահլիճում սկսված ծեծկռտnւքը տեղափոխվել է միջանցք, շտապօգնության մեքենա է ժամանել խորհրդարան։ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված է։
Ամեն ինչ սկսվել է ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից.
«Պարոն Կարապետյան, ես մեղավոր չեմ, որ ձեր ամբողջ ազգուտակը զբաղվում է քաղաքականությամբ, այդ թվում ձեր հորեղբայրը, ձեր հայրը, ձեր հորեղբոր որդին, վերջինս անգամ նախարարություն էր փորձում բացել մեր երկրում. Ես մեղավոր չեմ, որ ուզում էր մի նախարարություն բացել, որը բավարարեր բոլոր կանանց։ Մինչև հիմա ներողություն չեք խնդրել դրա համար»։
Ելույթին տեղից արձագանքել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Չախոյանը պատասխանել է՝ «Արա»–ն ոտքիցդ գլուխ ես»:
Լարված իրավիճակը շարունակվել է նաև միջանցքում։ Հնչում էին հայհոյանքներ։
Ծեծկռտուքից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ նիստ է հրավիրել։