Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելվել է

29/10/2026 15:00

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Այսօրվանից արգելվել է Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ։ Ըստ պատգամավորների վկայության` նա երեկ միջադեպ է սադրել ԱԺ–ում։ Ով չհետևեց կանոններին, ես խստորեն եմ վերաբերվելու այս հարցին։ Ով խախտեց կանոնները, մուտք չի ունենալու ԱԺ»,- ասել է Ռուբինյանը։