Փլուզում՝ փողոցում. զnհ և վիրավnր կա
29/10/2026 15:03

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցում, դեպի Աղի լիճ տանող ճանապարհին փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացիներ են մնացել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներւց 2 մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ փլատակներից դուրս են բերել 1 հոգու, ում այս պահին բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, հնարավոր է տեղափոխեն հիվանդանոց։
Մահացած անձին էլ փորձում են բետոնե ծածկի տակից դուրս բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։