ՀՀ Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան
29/10/2026 15:10

Հայաստանի Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է,- լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը և նշել, որ ըստ դրա՝ «անհնար է անկախ պետություն ունենալ»։
«Այս տեքստը պետություն ունենալու անհնարինության մասին է։ Մենք պետք է դասեր քաղենք մեր պատմությունից»,- ընդգծեց Փաշինյանը։
«Աշխարհակարգը փլուզվում է, և մենք այս պայմաններում կարողացանք խաղաղություն հաստատել»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Անկախության հռչակագրում ամրագրված գաղափարախոսությունից հրաժարվելը որևէ կապ չունի Ադրբեջանի կամ որևէ արտաքին սուբյեկտի հետ։ «Դա բխում է Հայաստանի շահերից»: