Երևան-Միներալնիե Վոդի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել

29/10/2026 15:49

Երևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան: Ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց տագնապի ազդանշան է տվել, ապա շրջադարձ է կատարել ու վերադարձել մեկնման օդանավակայան։ Օդանավում կարող է լինել մինչև 100 ուղևոր։