«Քանդենք պետությունը» կուսակցությունը դառնում է ավելի սանձшրձակ

29/10/2026 22:42

Ծեծկռտուքը, բռնության գործադրումը, հայհոյանքը, բարոյազուրկ վարքն ու դրանց խրախուսումը նպատակ են հետապնդում ամայացնելու քաղաքական բովանդակային քննարկումների դաշտը և կարևոր օրակարգերը փոխարինելու դատարկ սենսացիոն իրադարձությունների շուրջ քննարկումներով,- ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն է գրել։ «Այս ամենը նպատակ ունի հայ հանրության մեջ քաղաքականության հանդեպ սերմանելու զզվանք ու անտարբերություն։ «Մի՛ զբաղվեք քաղաքականությամբ, քանի որ այնտեղ բովանդակություն չկա, կա ծեծ ու ջարդ»․ սա է իշխանության ուղերձներից մեկը։ Սա նաև հանրության շրջանում բռնության կիրառման և դրա արդարացման վտանգավոր կոչ ու օրինակ է ծառայում պետության քաղաքական ղեկավարության կողմից։ Քաղաքական ապատիայի պայմաններում իշխող «Քանդենք պետությունը» կուսակցությունը դառնում է ավելի սանձարձակ ու ազատ՝ իր պրոադրբեջանական օրակարգերն առաջ մղելու հարցում...»,- գրել է նա։