Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն

30/10/2026 13:44

Երևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունը․ այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: COP17-ի ամփոփիչ միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 31-ին՝ ժամը 16։00-ից 21․30-ը, երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի հետևյալ ճանապարհահատվածներում՝ Մոսկովյան փողոցից դեպի Թամանյան փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտայից դեպի Իսահակյան փողոց։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է նախապես պլանավորել երթուղիները, օգտվել այլընտրանքային ճանապարհներից և տեղում հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։