Բելառուսն արգելել է Վրաստանից և Հայաստանից ներկրվող կոնյակը

30/10/2026 15:45

Բելառուսն արգելել է Վրաստանից և Հայաստանից ներկրվող կոնյակը, քանի որ դրանք չի կարելի այդպես անվանել։ Մանրամասները հայտնել է «Պետստանդարտը»։ Արգելքի տակ են հայտնվել յոթ տարվա հնեցմամբ հայկական «Արամե» կոնյակը և ութ տարվա հնեցմամբ վրացական «Շիոյի մառան» կոնյակը։ Նշված կոնյակներում դաբաղանյութերի զանգվածային խտության ցուցանիշը նորմից ցածր է եղել։ Սա նշանակում է, որ արտադրանքին հաղորդել են կոնյակի արտաքին տեսք և առանձին հատկություններ։ Կոնյակի այս երկու տեսակների ներմուծումն ու վաճառքը Բելառուսում արգելվում են 2026 թվականի հոկտեմբերի 31-ից։