Բայրամովը պահանջում է ՀՀ-ից անհրաժեշտ քայլեր ձեռնարկել

30/10/2026 18:03

Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար,- Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն է այս մասին այսօր Անկարայում Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) Պետությունների ղեկավարների խորհրդի XIII գագաթնաժողովում իր ելույթում հայտարարել։ Նա ընդգծել է Հայաստանի կողմից համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ քաղաքական և իրավական միջոցների ձեռնարկման կարևորությունը, խոսել է նաև «Զանգեզուրի միջանցքի» իրականացման կարևորության մասին՝ նշելով, որ փոխադարձ ներդրումները և համատեղ նախագծերը նոր հնարավորություններ են ստեղծում առևտրի և արդյունաբերության ոլորտներում համագործակցության համար։