Արծվիկ Մինասյանն ընտրվել է ԱԺ հանձնաժողովի անդամ
30/10/2026 19:42

Ազգային ժողովն Արծվիկ Մինասյանին ընտրել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է գաղտնի քվեարկության արդյունքները։ Ըստ այդմ՝ նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 58 պատգամավոր, դեմ՝ 42:
ՔՊ թեկնածու Շուշան Սարգսյանը ևս ընտրվել է Մրցակցության պաշտանության հանձնաժողովի անդամ՝ 60 կողմ և 29 դեմ ձայներով։