Վազգեն Թևանյանն Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն է
30/10/2026 19:51

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը բավարարվեց արծաթե մեդալով։
Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բոուեն Բասեթի հետ: Թևանյանը 1-9 հաշվով ցավալի պարտություն կրեց՝ հռչակվելով աշխարհի փոխչեմպիոն։