Լեհաստանում սրվել է hակամարտությունը Սահմանադրական տրիբունալի շուրջ
31/10/2026 11:24

Լեհաստանում սրվել է հակամարտությունը Սահմանադրական տրիբունալի շուրջ. ընդդիմությունը Տուսկի կառավարությանը մեղադրում է դատարանը զավթելու փորձի մեջ։
Գիշերը Վարշավայում բախումներ են տեղի ունեցել Սահմանադրական տրիբունալի շուրջ: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հարյուրավոր ոստիկաններ են ժամանել դատարանի շենքի մոտ, իսկ ցուցարարները շրջապատել են այն: Ոստիկանությունը դիրքավորվել է պաշտպանության համար:
Ընդդիմությունն տեղի ունեցածն անվանել է պետական հեղաշրջում: «Օրենք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է.
«Վարչապետ Տուսկի ուժայինները զավթում են դատարանը, Լեհաստանը վերածվում է ոստիկանական պետության»:
Վերջին շաբաթներին Սահմանադրական դատարանի մոտ տեղի են ունենում ընդդիմության բողոքի ակցիաներ՝ կապված վարչապետ Դոնալդ Տուսկի՝ իր կառավարության նախկին նախարար Մարչին Բերեկին այդ մարմնի դատավոր նշանակելու որոշման հետ: Հոկտեմբերի 30-ին հանրապետության արդարադատության նախարարության ղեկավար Վալդեմար Ժուրեկը միջնորդություն է ուղարկել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնակատար Բոգդան Սվենչկովսկուն պարտականությունների կատարումից հեռացնելու և անձեռնմխելիությունից զրկելու մասին: Դատարանի տարածքի պահպանության համար ներգրավվել են ոստիկանության լրացուցիչ ուժեր:
Իրավիճակի հետ կապված՝ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին որոշում է կայացրել ընդհատել թռիչքը դեպի Սենեգալ և վերադարձել է Վարշավա: