Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի

31/10/2026 15:51

Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Մայիսից Երևանում շահագործվել է 35 շատրվան՝ զովություն ու հաճելի մթնոլորտ պարգևելով երևանցիներին և քաղաքի հյուրերին»,-նշված է հայտարարության մեջ։