Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը

31/10/2026 17:31

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը, ճանապարհը փակ է։ Այս մասին հայտնել է Սպուտնիկ Արմենիան։ Ջերմուկից Վայք տանող ճանապարհահատվածում՝ Ամուլսարի հանքի մոտակայքում ընթացող շինարարական աշխատանքների ժամանակ շինտեխնիկան վնասել է գազատար խողովակը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տվյալ հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Տրանսպորտային միջոցների շարժն ապահովվում է այլընտրանքային ճանապարհով։