Մոսկվայի Ցարիցինո թանգարան-արգելոցում տարհանում է հայտարարվել

31/10/2026 21:00

Մոսկվայի Ցարիցինո թանգարան-արգելոցում տարհանում է հայտարարվել ԱՄՆ դեսպանատան՝ հնարավոր ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ նախազգուշացումից հետո: Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել էր, որ ամերիկյան կողմից տեղեկություն է ստացել Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին։