Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը

31/10/2026 21:02

Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը, COP17–ի շրջանակում ասաց Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, կլիմայի հարցերով ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Կոնոնուչենկոն: Փոխգործակցությունն ընդգրկում է նաև ակադեմիական ոլորտը՝ ներառյալ սառցադաշտաբանությունն ու կրիոհիդրոլոգիան՝ գիտություններ, որոնք ուսումնասիրում են սառցադաշտերն ու դրանց հետ կապված ջրային գործընթացները: Այս ուղղություններն առանձնահատուկ նշանակություն ունեն երկու երկրների համար, քանի որ սառցադաշտերը քաղցրահամ ջրի պաշարների կարևոր աղբյուր են: Բացի այդ, Ռուսաստանի և Հայաստանի բնապահպանական գերատեսչությունները 2025-2027 թվականների համատեղ միջոցառումների ծրագիր են իրականացնում, որը համագործակցություն է նախատեսում թափոնների կառավարման, կենսաբազմազանության պահպանման և բնական սպառնալիքներին, այդ թվում՝ անտառային հրդեհներին հակազդելու ոլորտներում: Փոխգործակցության նոր ուղղությունները հայ գործընկերների հետ քննարկվել են անմիջապես COP17-ի ընթացքում: