Երեկ մшհացած զինծառայողը Սևան քաղաքից էր

1/11/2026 13:31

Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքի բնակիչ Տիգրան Ստեփանյանն է, գրում է MediaHub-ը։ «Ընտանիքում երկուսն էին, մեծ եղբայրն ավարտել էր բանակային ծառայությունը, ինքը փոքրն էր։ Մեկ տարի էր, ինչ ծառայում էր, պետք է հուլիսին վերադառնար»,–կայքին պատմել է Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցի ուսուցչուհիներից մեկը, որը ժամանակին դասավանդել է Տիգրանին։ Ուսուցչուհու խոսքով` շատ լավ մարդ էր, համեստ, հանգիստ, հավասարակշռված։ Իրենց դպրոցում գործող «Ես» բանավեճի ակումբի մասնակից էր, հանրապետական փուլում երկրորդ տեղն է բերել Սևան քաղաքին։ Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով: