Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանով

2/11/2026 12:42

Երևանում նոյեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ի երեկոյան, 5-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-ի, 3-ի և 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 5-7-ին՝ ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում սպասվում է տեղումներ, նոյեմբերի 6-7-ին լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանով։