Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում

2/11/2026 17:50

Մայրաքաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսահսկման սարքերի տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ից 17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցը (Չարենցի 91 հասցեի հարակից հատվածը) Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհահատվածներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: