Փաշինյանը մեկնել է Բրյուսել

3/11/2026 10:02

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակը։ Նա կմասնակցի Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որն անցկացվելու է «Եվրոպայի ապագան» խորագրի ներքո: Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ: