Երկրաշարժ՝ Թուրքիայում

3/11/2026 10:09

Թուրքիայում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Օսմանիե նահանգի Սումբաս շրջանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։ Երեկ էլ Թուրքիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։