Երևանում վնասել են խաչքարի վրա տեղադրված Հիսուսի քանդակը
3/11/2026 12:10

Երեկ՝ նոյեմբերի 2-ին վնասել են Արաբկիրի Միրոյանի անվան դպրոցի հարևանությամբ գտնվող խաչքարի վրա տեղադրված Հիսուսի քանդակը. այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Խաչքարը տեղադրվել է 2007 թվականին և նվիրված է զոհված ազատամարտիկների հիշատակին։
Սա առաջին դեպքը չէ, որ այս խաչքարի նկատմամբ վանդալիզմ է իրականացվում։ Նման դեպք գրանցվել էր նաև 2022թ․ օգոստոսի 29-ին: