Նկատողություն՝ Սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին

3/11/2026 13:07

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարել է Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը՝ հայտարարելով նկատողություն, հայտնում է Փաստինֆոն: ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ։ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա։ Մանուկյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ ԲԴԽ առջև բարձրացվում է դատավորին պատասխանավության ենթարկելու հարցը՝ կապված նրա կողմից ի պաշտոնե կատարված գործողության կամ դատական իշխանությունը հեղինակազրկելու մեղադրանքի հետ, լիազոր մարմինը պետք է ծանրակշիռ փաստեր ներկայացնի, ոչ թե ենթադրություններ։ ԲԴԽ-ն, այդուհանդերձ, որոշել է բավարարել միջնորդությունը։