Փաշինյանը ժամանել է Բրյուսել
3/11/2026 15:08
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել:
«Աշխատանքային այցով ժամանեցի Բրյուսել»,– սոցցանցերի իր էջում գրել է Փաշինյանը, նաև տեսանյութ է հրապարակել։
Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որն անցկացվելու է «Եվրոպայի ապագան» խորագրի ներքո:
Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ: