Դեմոկրատները հաղթում են
4/11/2026 10:16

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ստանալու են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի վերահսկողությունը՝ մեծամասնությունը խլելով հանրապետականներից, հետևում է BBC-ի մեդիագործընկեր CBS News-ի կանխատեսումից։
ԱՄՆ-ում ավարտվում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների քվեարկությունը. ընտրական տեղամասերի մեծ մասն արդեն փակվել է։ Նախնական տվյալներով՝ դեմոկրատները մեծամասնություն են ստանալու Ներկայացուցիչների պալատում։
Սենատում դեմոկրատները կստանան 100 տեղից առնվազն 51-ը. Այովայում սենատորի թեկնածու Ջոշ Տուրեկի հաղթանակից հետո Դեմկուսակցությունը կունենա մեծամասնություն պալատում նույնիսկ այն դեպքում, եթե պարտվեն նրա երկու թեկնածուները Միչիգանում և Մինեսոտայում։
Ավելի վաղ ձայների հաշվարկի ընթացքում պարզ էր դարձել, որ Հանրապետական կուսակցության սենատորի թեկնածուները պարտվել են մի շարք նահանգներում, որտեղ նրանց դիրքերն ավանդաբար ուժեղ էին։ Այսպես, Տեխասում, որտեղ դեմոկրատները չէին հաղթել ավելի քան 30 տարի, դեմոկրատ Ջեյմս Տալարիկոն վստահորեն հաղթեց Քեն Փաքսթոնին՝ Թրամփի կողմից աջակցվող թեկնածուին։
Հարավային Կարոլինայում Էննի Էնդրյուսը հաղթանակ է տարել գործող հանրապետական սենատոր Դարլին Գրեհեմի նկատմամբ, ում Թրամփն անձամբ էր ընտրել նրա հանգուցյալ եղբոր՝ Լինդսի Գրեհեմի տեղում՝ այս տարի նրա մահից հետո։ Օհայոյում դեմոկրատ Շերոդ Բրաունը նվաճել է Սենատի այն տեղը, որն ընդամենը երկու տարի առաջ զբաղեցնում էր ներկայիս փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Դեմոկրատների համոզիչ հաղթանակը փաստացի վերջ է դնելու նախագահ Դոնալդ Թրամփի օրենսդրական օրակարգին և ճանապարհ է բացելու Սպիտակ տանը նրա գտնվելու վերջին երկու տարիների ընթացքում նրա վարչակազմի և բիզնես նախագծերի նկատմամբ մի շարք հետաքննությունների համար, նշում է CBS News-ը։
Թե ի վերջո որքան կլինի դեմոկրատական մեծամասնության թվաքանակը, դեռևս պարզ չէ, քանի որ մի շարք մրցակցային ընտրատարածքներում ձայների հաշվարկը շարունակվում է։