Մահվան ելքով վրաերթ` Երևանում
4/11/2026 10:18

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:25-ի սահմաններում 64-ամյա Գեղամ Հ.-ն, իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Գևորգ Չաուշի փողոցում Տիտան սուպերմարկետի հարևանությամբ հետիոտնային անցման վրա վրարեթի է ենթարկել Երևանի բնակիչ 72-ամյա Գուրգեն Կ.-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի շտապօգնություն. ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։