Կարապետյանների հետ կապված խուզարկությունները իրավական ստանդարտ պրոցեսներ են

4/11/2026 10:52

Ինչ վերաբերում է Նարեկ Կարապետյանի և մնացյալի հետ կապված խուզարկություններին. դրանք իրավական ստանդարտ պրոցեսներ են, քննիչի կողմից կա համապատասխան որոշում, ոստիկանությունն այդ պրոցեսում աջակցող դերակատարում ունի և ցանկացած իրավիճակում անկախ անձի անուն ազգանունից, բնական է, որ եթե կա խուզարկության հիմք, խուզարկությունները պետք է տեղի ունենան, ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: Հիշեցնենք, որ այսօր 64 հասցեներում կատարվում են խուզարկություններ, հայտնել են ՔԿ-ից: