Սա Փաշինյանի համոզելու պրոցեսն է
4/11/2026 12:02

Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք, ասել է Նարեկ Կարապետյանը՝ մեկնաբանելով իրենց տների խուզարկությունները:
«Հիշում եք, որ հայտարարեց, որ փորձելու է համոզել ընդդիմադիրներին, որպեսզի Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկեն, համոզում է, աչքեր վախեցնում: Ամեն անգամ մի բան տանում են, բայց ընդհանուր համոզում է էլի մեզ հիմա, ցանկանում է համոզել։ Ո՞նց եք կարծում, կհասնի հաջողության։
Երեխաների խաղալու համակարգիչը տարան ու մի քանի հատ խաղային այլ բաները: Խուզարկության ընթացքում երեխաները տանն են եղել. փոքրը տանն էր: Երեխաները արդեն սովոր են, որ շուտ-շուտ են գալիս: Սա Փաշինյանի համոզելու պրոցեսն է, Ալիևի սահմանադրությունը, որ մենք թողնենք, որ ինքը հանրաքվե անցկացնի»,-ասել է նա: