Շատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը
4/11/2026 13:26

Շատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը, ասել է ԶՈՒ ԳՇ պետը Էդվարդ Ասրյանը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին հարցին ի պատասխան:
Նրա խոսքով՝ զինծառայողների մահվան դեպքերը կանխելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։
Անդրադառնալով դեպքերի պատճառներին՝ նա հիշատակել է միջավայրային փոխհարաբերությունները, ֆինանսական ու առողջական խնդիրները։ Զինծառայողների մահվան դեպքերի ընդհանուր համատեքստում Ասրյանը նշել է նաև ծառայությունից դուրս հանգամանքներն ու ճանապարհատրանսպորտային պատահարները։