Ցանկանալով կալանավորել Սամվել Կարապետյանին՝ Փաշինյանը փորձում է առևտուր անել
4/11/2026 17:14

Ի՞նչ է տեղի ունեցել. ԱԺ-ում՝ հարցուպատասխանի ժամանակ և նաև մինչ այդ Հայաստանի այժմյան Կառավարության ղեկավարը հայտարարում է, որ փորձելու է համոզել մեզ՝ ընդդիմադիրներին, որ համաձայնենք ալիևյան Սահմանադրությանը, որ գնա հանրաքվեի, ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
«Դրա ի պատասխան մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք, որը բաղկացած է երեք հիմնական կետից:
Առաջինը, որ ՀՀ-ն ԹՐԻՓՓ ճանապարհը, որ այսօր տալիս է Ադրբեջանին՝ վաղաժամ է, որովհետև Ադրբեջանից չի ստանում «Խաղաղության պայմանագիր»։ Երկրորդը՝ Տիգրանաշենն ու այլ հայկական տարածքներ պետք է չհանձնվեն Ադրբեջանին։ Եվ երրորդը, որն այս պահին ամենաառանցքային հարցերից է, Սահմանադրությունն է»,-նշել է նա։
Նարեկ Կարապետյանը հավելել է, առաջարկվող Սահմանադրության հիմնական մոտիվը ՀՀ-ն թուլացնելն է:
«Ի՞նչ է անում հիմա Փաշինյանը։ Նա, ցանկանալով կալանավորել Սամվել Կարապետյանին ևս մեկ անգամ, երկրորդ անգամ է իր բախտը փորձում, մեկ անգամ էլ էր փորձել ու չէր ստացվել՝ եկեղեցու հետ կապված, այսօր փորձում է Սահմանադրության հետ կապված առևտուր անել մեզ քեզ հետ, ասել՝ ազատ արձակում, դրա դիմաց Սահմանադրության հանրաքվեի հնարավորություն։
Մեր ժողովուրդը պետք է ընտրի՝ ե՞րբ է փոխում իր Սահմանադրությունը, ո՞նց է փոխում: Որքան պետք է կնստենք, «կհելնենք», դա չէ։ Հարցն ուրիշ բանի մեջ է՝ մեր ժողովուրդը պետք է միավորվի, միասնական բռունցք կազմի ու այս մարդկանց ցույց տա, որ վե՛րջ, զիջումները պետք է ավարտվեն»-նշել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։