Եթե հանցանքի նշույլ լինի, ամենածանր պատիժը տվեք

4/11/2026 17:30

Եթե հանցանքի նշույլ լինի, ամենածանր պատիժը տվեք. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ առաջնորդը դատարանում ասաց, որ ամբողջ ազգն ու հանրությունը գիտեն, որ Ծառուկյանն ինչ ասի՝ իրականություն է։ «Սազական էլ չի ինձ, որ էս երկար տարիների փորձին ու ամբողջ աշխարհով մեկ բարի համբավիս թույլ տամ մի ստորակետ իրականությանը չհամապատասխանի։ Ես ամեն ինչի պատրաստ եմ։ 4 ամիս անընդմեջ անազատության մեջ եմ, ինձ ուժ է տվել, որ գիտեմ, որ ես արդար եմ։ Արդար եմ ոչ միայն ասելու համար, այլև հանցանքի, հանցակազմի նշույլ չկա։ Եթե դա լինի, ամենածանր պատիժը տվեք, հարգելի՛ հանրային մեղադրողներ»,–ասաց նա։