Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում
4/11/2026 22:32

Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանը:
Ավելի վաղ Նարեկ Կարապետյանը գրել էր, որ հաշվի առնելով ստեղծված հատուկ իրավիճակը և Հայաստանի իրական անկախությանը սպառնացող վտանգը՝ այսօր երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում։
Նշենք, որ այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը։