Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվել է

5/11/2026 12:26

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով: Սեպտեմբերի 4-ին դատարանը ևս երկու ամսով երկարացրել էր Գագիկ Ծառուկյանի կալանքը: Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով: «Սա ավելի զավեշտալի դեպք է, որովհետև պարոն Ծառուկյանը դեռ 2003թ․-ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման և իր բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ»,- նշել էր Գագիկ Ծառուկյանի պաշտպանը։ Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվել էր առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքներով: