Թուրքիայի հետ սահմանների բացումը կարող է տեղի ունենալ ամեն պահի
5/11/2026 12:36

Թուրքիայի հետ երկխոսությունը շարունակվում է ինտենսիվ և արդյունավետ ռեժիմով,- ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանի խոսքով՝ գործընթացը հասել է այնպիսի դրական փուլի, որ «սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող են տեղի ունենալ ցանկացած պահի»։
«Սահմանների բացումն ու հարաբերությունների, այդ թվում՝ դիվանագիտական կապերի հաստատումը զգալի օգուտ կբերեն Հայաստանի տնտեսությանը»,- նշել է նախարարը։