Ռոնալդուն հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու մասին

5/11/2026 15:21

«Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիր, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ավարտել է ելույթները Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։ «Պորտուգալացինե՛ր, սա հեշտ որոշում չէր։ Բայց այսօր եկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից։ Ժամանակն է սա փոխանցել ապագային»,- ասել է Ռոնալդուն։