Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի

5/11/2026 16:12

Նոյեմբերի 6-ին Հայաստանի ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում և նախալեռներում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Քամին կլինի արևմտյան՝ 2–5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի։ Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +6… +8 °C, վաղը ցերեկը՝ +10… +12 °C։