Ուզում են գլխատել խմբակցությունները. Սերժ Սարգսյան

5/11/2026 19:10

Իմ կարծիքով, ուզում են խմբակցությունները գլխատել և անցկացնել իրենց սահմանադրական բարեփոխումների օրինագիծը,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից ընդդիմադիրների նկատմամբ երեկվա գործողություններին։ Նախագահը նշել է, որ ընդդիմությունը ճիշտ է վարվում համախմբվելով։ «Տեսնենք՝ ինչպես կընթանա, կարծում եմ՝ ճիշտ ճանապարհ է»,- ասել է նա: