Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել
6/11/2026 13:26

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ:
Ազգային ժողովում կայացած փակ քվեարկության արդյունքում Վլադիմիր Վարդանյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0:
Վլադիմիր Վարդանյանը 2018-2026 թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 2019-2021 թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ), ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2021 թ. հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:
Ավելի վաղ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել էր, որ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ՝ դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը: