ՀՀ՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կլուծվի քննարկումների արդյունքներով

6/11/2026 14:44

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կլուծվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով,- ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է այս մասին հայտարարել։ «Դուք գիտեք, որ Երևանն այժմ դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Դուք լսել եք Երևանի պաշտոնական հայտարարությունը ՀԱՊԿ-ում մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշման մասին: Իսկապես, կանոնադրական փաստաթղթերում որոշակի քայլեր են սահմանված, դե իսկ հետո ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսի քննարկումներ տեղի կունենան կազմակերպության շրջանակներում»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նշել է Պեսկովը։