ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար կտա նրանց, ովքեր տեղեկություններ կհայտնեն Իրանի միջուկային ծրագրից

7/11/2026 11:09

ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում կտա և կաջակցի արտերկիր մեկնել նրանց, ովքեր տեղեկություններ կհայտնեն Իրանի միջուկային ծրագրի մասին, այս մասին հայտնում են Պետդեպարտամենտից։ Նշվում է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտների, սարքավորումների, տեղաշարժերի և աշխատակիցների մասին տեղեկությունների դիմաց պարգևատրում է նախատեսվում ԱՄՆ Պետդեպարտամենտի «Պարգևատրում՝ արդարադատությանն աջակցելու համար» ծրագրով։