Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար

7/11/2026 11:11

Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վրաստանում ժամանակավորապես սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը Լարս միջազգային նշանակության ճանապարհի վրա։ Ինչպես հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը, Գուդաուրի-Կոբի հատվածում (93-107-րդ կմ) արգելվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։