54-ամյա կին է վրաերթից մահացել

8/11/2026 11:10

Նոյեմբերի 7-ին Լոռու մարզում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում 35-ամյա Տիգրան Կ․-ն իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Սյուզաննա Ղ․-ին։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։ Վարորդը սամբոյի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է։