Մեքենան բախվել ծառին. վարորդը տեղում մահացել է
8/11/2026 11:12

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 07:50-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը տեղում մահացել է։ Ավտոմեքենան հաշվառված է Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սվետլանա Ա.-ի անունով և ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդն էլ նա է եղել։