Գայլերի հարձակմшն հետևանքով գյուղացու ոչխարները սատկել են

8/11/2026 18:45

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբետ բնակավայրում գայլերի հարձակման հետևանքով վնասվել են ոչխարներ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարներն ու Գուգարքի համայնքային ոստիկանները պարզել են, որ գայլերի հարձակման հետևանքով Լոռու մարզի բնակիչ 66-ամյա Աղվան Նազլուխանյանին պատկանող ընդհանուր 75 գլուխ ոչխարներից 25-ը վնասվել են, որոնցից 11-ը՝ սատկել։