Ալիևը կոնկրետ արդյունքների հասնելու հույս է հայտնել
8/11/2026 19:02

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների․ այս մասին Ադրբեջանի նախագահ Ալիևն է ասել Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում։
«Արդեն ավելի քան մեկ տարի զբաղվում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցով, սակայն վերջնական ստորագրությունը դեռ չի դրվել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը այսօր մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի ավարտին 6-րդ տարուն նվիրված միջոցառմանը: