Գորայքից մինչև Մեղրի փակ է կցորդիչով բեռնատարների համար

8/11/2026 22:20

Տեղացող առատ ձյան պատճառով Մ-2 միջպետական ճանապարհի՝ Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատար մեքենաների համար։ այս մասին հայտնում են ՀՀ Ճանապարհային դեպարտամենտից: «Ճանապարհը ժամանակավորապես փակվում է երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շարունակում են ձմեռային պահպանման աշխատանքները»,- նշում են կազմակերպությունից։