Ես կրոնասեր մարդ եմ, ուստի, տեսականորեն, կգնամ դրախտ

9/11/2026 10:21

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի մահից հետո ընկնել դրախտ, այլ ոչ թե դժոխք: CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նրան հարցրել են, թե արդյոք ակնկալում է մահից հետո դրախտ ընկնել: «Ես կրոնասեր մարդ եմ, ուստի, տեսականորեն, կգնամ դրախտ: Հույս ունեմ, որ այո: Ես չեմ ուզում ընկնել դժոխք», - պատասխանել է պետության ղեկավարը: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ակնկալում է, թե Ուկրաինայում հակամարտության դադարեցմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը մեծացնում են դրախտ ընկնելու իր շանսերը: