Մահվան ելքով վրաերթ` Էրեբունի-Մուրացան խաչմերուկում

9/11/2026 11:31

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Աննա Խ.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։